Հայաստանցիները դեմ քվեարկեցին Խաղաղության օրակարգին․ Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունների արդյունքում Ազգային Ժողով է մտնում քաղաքական 4 ուժ՝ Հանրապետականը, Դաշնակցությունը, Ծառուկյան և Ելք դաշինքները: Առաջին անգամ խորհրդարանը ձևավորվում է միայն համամասնական ընտրակարգով: Գրեթե բոլոր ուժերը արձանագրում են փաստը, որ բուն քվեարկության ընթացքում համարյա կեղծիքներ չեն եղել
Իսկ թե ինչու է ընտրողը 770 հազար ձայն տվել նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականին, գիտեն բոլորը՝ ժողովրդի մասին բոլորն ասում են այն, ինչ մտածում են
ԼեւոնՏեր-Պետրոսյանի ղեկավարած դաշինքն ընտրարշավի առանցքում դրել էր Ղարաբաղի հարցը՝ հայտարարելով, որ ժամանակն է այն լուծել: Ադրբեջանի հետ խաղաղության կոչով հանդես եկող ուժը հավաքեց ընդամենը 1,65 տոկոս քվե: Դաշինքը ընտրությունների արդյունքներն անմիջապես բողոքարկում է ՍԴ-ում:
Ընտրությունների արդյունքներից գոհ է 122 հազար ձայն հավաքած Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» դաշինքի ներկայացուցիչը
Հայաստանում Եվրամիության քարտուղարի մամուլի խոսնակը սառը ջուր է լցնում Հանրապետականի ուրախության վրա՝ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը: Ժողովուրդը գիտի, թե ինչու այդպես ստացվեց
Ընտրություններից անմիջապես հետո Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները միանգամից թռնում են՝ ֆինանսների նախարարին դա չի մտահոգում։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, որն ընտրություններից առաջ հարվածային գործիքների վրա էր նվագում, դրայվի մեջ է, վստահ է, որ առանց ներդրումների էլ կարելի է Հայաստանի տնտեսությունը զարգացնել։
Ուղիղ մեկ տարի հետո Սերժ Սարգսյանը պետք է դադարի լինել Հայաստանի նախագահ:
Իսկ այդ օրերին մեկնարկած Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ավանում դեռևս ուրախ չեն քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ներկայությունից։