A
A
Ազատեք նարնջագույն նստատեղն ավտոբուսում
Աջակցիր «Ա1+»-ին«Սպիտակ Ձեռնափայտ» հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը հորդորում է․
«Երևան քաղաքի ներքաղաքային տրանսպորտում շահագործվող չինական արտադրության Higer ավտոբուսներում առկա են հատուկ նարնջագույն նստատեղեր, որոնց կողքին տեղադրված է ձեռնափայտի նշան։ Այդ նշանը նշանակում է, որ նստատեղերը նախատեսված են տեսողության խնդիրներ ունեցող ուղևորների համար։
Սովորաբար ավտոբուսում կա երկու նման նստատեղ, որոնք գտնվում են մուտքի մոտ՝ նրանց հարմարության և անվտանգության համար։ Խնդրում ենք բոլոր ուղևորներին լինել ուշադիր։
Եթե ավտոբուս է բարձրանում սպիտակ ձեռնափայտով մարդ, ազատեք այդ նստատեղերը և, անհրաժեշտության դեպքում, առաջարկեք օգնություն»։