Բացել լրահոսը Փակել լրահոսը
nB40ADXf3mcpywHtXFyaVxCtV1MwcGYJ5UacHOjC
A A
Քաղաքականություն

Թրամփը հայտարարել է, որ «հիասթափված է» Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեիին գերագույն առաջնորդ նշանակելու Իրանի որոշումը հիասթափեցրել է իրեն, lրագրողների հետ Թրամփի զրույցի տեսանյութը տարածել է Fox News-ը։

«Ես հիասթափված էի, որովհետև մենք կարծում ենք, որ դա կհանգեցնի նույն խնդրին այդ երկրի համար։ Ես հիասթափված էի՝ տեսնելով նրանց ընտրությունը», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, որ «տեղին չէր լինի» ասել՝ արդյոք Իրանի նոր ղեկավարը կթիրախավորվի, ինչպես դա տեղի ունեցավ նրա հոր՝ այաթոլլա Ալի Խամենեիի հետ, որը սպանվել էր փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների առաջին օրը։

Թրամփը նաև ասել է, որ իրեն դուր էր գալիս այն միտքը, որ Իրանի ղեկավարն ընտրվեր «ներքին» թեկնածուների խմբից, ինչպես դա եղավ Վենեսուելայի դեպքում, երբ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը նշանակվեց նախագահ՝ ԱՄՆ ուժերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից և ԱՄՆ տեղափոխելուց հետո։