A
A
ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին․ կա տուժած
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 8-ին, ժամը 21։11-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։
«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։