Ինչ է քննարկելու Երեւանի ավագանին հաջորդ շաբաթ
Աջակցիր «Ա1+»-ին19 նախագիծ, որոնցից միայն 4-ն են զեկուցվող: Այս նախագծերը քննարկվելու են մարտի 12-ին գումարվելիք Երեւանի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստում:
Օրակարգի 18-րդ հարցը վերաբերում է Երեւան քաղաքի 2025 թ բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին: 78 էջանոց հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են ծախսերը, եկամուտները, կատարված աշխատանքերը:
Ըստ հաշվետվության՝ Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 148,517,551.6 հազար դրամ։
Նիկիտա Սիմոնյանի անվամբ փողոց կանվանակոչվի
Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը, որը սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց կանվանափոխել լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվամբ՝ «քաղաք Երեւան, Նիկիտա Սիմոնյան փողոց»։
Միսաք Մանուշյանի կիսանդրին կտեղադրվի համանուն պուրակում
Երեւան քաղաքի ավագանին որոշելու է համաձայնություն հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի կիսանդրու տեղադրմանը Երեւան քաղաքի Միսաք Մանուշյանի անվան պուրակում:
13 թանգարանային առարկաներ կցուցադրվեն «Հայաստանի գինու պատմության թանգարան»-ում
«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿի հավաքածուին պատկանող 13 թանգարանային առարկաները այս տարվա ապրիլի 15-ից մինչեւ 2029 թվականի մարտի 15-ը «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամին ցուցադրության նպատակով ժամանակավոր պահպանության կհանձնվի:
Երեւանի ավագանին համաձայնություն կտա պոլիկլինիկայի կառուցման նախագծին
Երևան համայնքի ավագանու համաձայնեցման է ներկայացվելու Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 29/3 հասցեում հասարակական նշանակության շինության՝ ամբուլատոր պոլիկլինիկայի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: