A
A
Շահումյան գյուղի մանկապարտեզում երկրորդ անգամ խախտում չի եղել
Աջակցիր «Ա1+»-ինՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների իրականացրած կրկնակի ստուգման արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները (Արարատի մարզ, գյուղ Շահումյան)։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ` հանրային սննդի օբյեկտի՝ մանկապարտեզի խոհանոցի, արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: