Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտիրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց

Սպորտ
048bf259f907ded44aa7e13546232de2

Ռուսաստանի հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց, Դմիտրի Պիրոգի հետ կայացած մարտից հետո:

Մարզիկի մենեջեր Ալեքսանդր Յագուպովը հայտարարել է, որ բժիշկները Մարտիրոսյանի մոտ կասկածում են ուղեղի հեմատոմա (արյունազեղ ուռուցք), սակայն ախտանիշը դեռեւս չի հաստատվել:

«Բժիշկները հավաստիացնում են, որ Գենադին իրեն լավ է զգում եւ արդեն ապաքինվում է» - ռուսական լրատվամիջոցներին ասել է Յագուպովը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Գենադի Մարտիրոսյանը հիվանդանոցում կմնա եւս երկու օր:

Նշենք, որ Պիրոգ - Մարտիրոսյան մարտը կայացել է Կրասնոդարում՝ առաջինի առավելությամբ: 9-րդ ռաունդից հետո, Գենադիի մարզիչները ընդհատել են մարտը, քանի որ բռնցքամարտիկը աչքի լուրջ վնասվածք է ստացել: Արդյունքում՝ Դմիտրի Պիրոգին տեխնիկական հաղթանակ է շնորհվել: Նա պաշտպանել է WBO վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչումը: