Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստեներն առայժմ հաղթում են

Սպորտ
739c62ad00c65cdf2a3b07a446f37783

Երեւանի «Միկայի» շախմատի կանանց թիմը Եվրոպայի ակումբային առաջնության առաջին տուրում հաղթեց իտալական «Ռ. Ֆիշեր Չիետի» թիմին:

Այդ խաղում հաղթանակներ գրանցել են Էլինա Դանիելյանը, հնդկուհի Հարիկա Դրոնավալին եւ Լիլիթ Մկրտչյանը։ Իսկ մեր թիմի նորեկը՝ չինուհի Ժու Չենը իր պարտիան ավարտել է «ոչ-ոքի» հաշվով։

Երկրորդ տուրում «Միկայի» շախմատիստուհիները կմրցեն նորվեգական «Օսլո Շախսելսկապ» թիմի հետ, որն առաջին տուրին չի մասնակցել, քանի որ կանանց մրցաշարին մասնակցում է 11 թիմ, իսկ ցանկն արդեն լրացված է եղել:

Երեւանի «Միկայի» շախմատի տղամարդկանց թիմը 1-ին տուրում 5:1 հաշվով առվելության է հասել Լյուքսեմբուրգի «Դե Սպրենգեր Էխտերնախ» թիմի նկատմամբ:

Առաջին երկու խաղատախտակներին հանդես եկող Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը իրենց պարտիաները ավարտել են «ոչ-ոքի» հաշվով։ Իսկ մեր Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը եւ Ավետիք Գրիգորյանը, հաղթել են մրցակիցներին:

Երկրորդ տուրում «Միկան» կհանդիպի Բելգիայի ԿՍԿ «Էյնատեն-47» թիմի հետ, որն առաջին խաղում նույնպես 5:1 հաշվով է հաղթել Չեխիայի «Սլավոյ Օստրավային»: