Բացել լրահոսը Փակել լրահոսը
7076e231efbd211b6543cc21b3ddd0c5_1767334883
A A
Հասարակություն

Ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց 

Տոնական այս օրերին գերլարված են աշխատել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ու հիվանդանոցները, գրում է Shamshyan.com-ը։

Շատ դեպքերում բժիշկները բուժառուի մոտ հասնելու համար երբեմն ոտքով կտրել-անցել են անգամ 1 կիլոմետր, քանի որ ճանապարհները եղել են մերկասառույց։ Նման արտակարգ պայմաններում են աշխատել նաև Սպիտակում թե՛ շտապօգնության, թե՛ «Սպիտակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։ Իսկ դեկտեմբերի 31-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքըԴեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ  «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Լոռու մարզի բնակիչներ 64-ամյա  Ամալյա Վ․-ն, 65-ամյա Միհրան Մ․-ն, 18-ամյա Ամալյա Մ․-ն, 1-ամյա Լ․ Մ․-ն, 39-ամյա Ռիտա Պ․-ն, 16-ամյա Մ․ Մ․-ն, 39-ամյա Լուդվիկ Մ․-ն, որոնց առողջական վիճակները գնահատվել են բավարար։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները  պարզել են, որ Ամալյա Վ․-ն իրենց տան խոհանոցում ամբողջ օրը օգտվել է գազօջախից մինչև ուշ երեկո, որից հետո ժամը 03։00-ի սահմաններում նրա և տան անդամների ինքնազգացողությունները վատացել է և տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։