Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բիզնես ծրագրերի որակը ցածր է

Տնտեսություն
e4e60a4f3b20050555b03331dcab663d

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) վերջին ութ ամիսների ընթացքում ֆինանսավորման է երաշխավորել 13 բիզնես ծրագիր:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Տիգրան Հարությունյանը:

Կենտրոնի գործունեության 10 տարիների ընթացքում ֆինանսավորվել և ստեղծվել է ավելի քան 387 բիզնես ընկերություն, որոնք գործադիր տնօրենի կարծիքով՝ հաջողված են:

Տիգրան Հարությունյանի խոսքով՝ ընկերությունը բավարարում է ստացված դիմումների մոտ 50 տոկոսը։ Պատճառը դիմումատուների կազմած բիզնես ծրագրերի ցածր որակն է: Իրավիճակը շտկելու նպատակով ՀՀ Կառավարության հիմնադրած Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը կազմակերպում է նաև դասընթացներ բոլոր այն ցանկացողների համար, ովքեր ուզում են բիզնես սկսել:

Ծրագրերը ֆինանսավորում են Հայաստանի առևտրային բանկերը, իսկ Կենտրոնի մասնագետները հսկում են, որպեսզի սկսնակ բիզնեսմենները կարողանան ճիշտ կառավարել:

Հայաստանի Տնտեսագիտական և Ճարտարագիտական Համալսարանների դասախոս, պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանը իրավիճակը մեկնաբանելիս վկայակոչեց միջազգային փորձը։ «Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ բիզնեսի տապալման 94 տոկոս դեպքերում պատճառը սխալ կառավարումն է, իսկ հարկային քաղաքականությունը և այլ խոչընդոտները ավելի պակաս դերակատարում ունեն»,- ասաց պրոֆեսորը: