Սևանա լճի մակարդակը իջել է
Աջակցիր «Ա1+»-ին
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.25 մ (30.11.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 14 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.753 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ՝ 114.727 մլն.մ³: