Բացել լրահոսը Փակել լրահոսը
DAV_2964
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն այցելել է Հայաստանի եվրոպական համալսարան եւ հանդիպել ուսանողների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 6-ին այցելել է Հայաստանի եվրոպական համալսարան:

Ալեն Սիմոնյանը հանդես է եկել խորհրդարանական դիվանագիտության եւ օրենսդիր մարմնի աշխատանքների մասին պատմող կարճ խոսքով, որից հետո պատասխանել է ուսանողներին հետաքրքրող տարբեր հարցերի: Դրանք վերաբերել են ինչպես երիտասարդությանն առնչվող խնդիրներին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր թեմաների:

Ալեն Սիմոնյանը Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանի ուղեկցությամբ շրջել է նաեւ համալսարանի շենքում` ծանոթանալով բուհի պայմաններին: