Բացել լրահոսը Փակել լրահոսը
577895333_1249000463931003_7216929067130396723_n
A A
Պաշտոնական

«Աշտարակ Միլկ»-ում արձանագրված խախտումներն անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության հետ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (կաթի մթերում և կաթի պաղեցում) արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Շողակաթ):
 
 Տեսչական մարմնի Երևան կենտրոնի տեսուչների արձանագրած խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ: Մասնավորապես՝
➡️ հատակների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,
➡️ առաստաղի մակերևույթի վրա կան վնասված հատվածներ, ինչը չի բացառում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,
➡️ արտադրական շինությունների դռները հարթ չեն, պատրաստված չեն չներծծող նյութերից,
➡️ կաթի մթերման և պահպանման համար նախատեսված կշեռքի և քարշակ սարքի մակերևույթի վրա առկա են կոռոզիայի հետքեր։
✅ Վերահսկող մարմինը խախտումների վերացման համար սահմանել է ժամկետ: