Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է պաշտոնատար անձանց անձեռնմխելիության և ինքնավար մարմինների վերաբերյալ հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են պաշտոնատար անձանց անձեռնմխելիությանը, անկախ և ինքնավար մարմիններին և դրանց անդամներին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Ըստ գերատեսչության՝ քննարկման արդյունքում որոշումներ են ընդունվել ինքնավար մարմինների ստեղծման և գործունեության ընթացակարգերին առնչվող կարգավորումների սահմանման վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց անձեռնմխելիության, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինների անդամներին առաջադրվող պահանջներին վերաբերող հարցերին՝ Խորհուրդը որոշել է շարունակել ուսումնասիրությունները և հետագայում կրկին անդրադառնալ դրանց քննարկմանը»,- ասվում է հաղորդագրությունում: