Բացել լրահոսը Փակել լրահոսը
որոշում
A A
Պաշտոնական

Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի նոր կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի նոր կազմը:
 
Հանձնաժողովի կազմը հետևյալն է.
 
Մհեր Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ 
 
Կարեն Անդրեասյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
 
 Արմենակ Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 
 
Աննա Կարապետյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 
 
Վահան Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ 
 
Ռոբերտ Աբիսողոմոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ 
 
Անուշիկ Ավետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ 
 
Արմեն Ղազարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ 
 
Արմեն Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ 
 
Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ 
 
Ավագ Ավանեսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ 
 
Արտաշես Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական 
 
Ռաֆայել Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 
 
Գևորգ Մանուկյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ 
 
Եսաի Մկրտչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 
 
Դավիթ Սանամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 
 
Արտյոմ Սուջյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար 
 
Անահիտ Շիրինյան - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 
 
Սերգեյ Պետրոսյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր 
 
Սահակ Սահակյան - ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ, գնդապետ 
 
Կարեն Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական 
 
Գոհար Աբաջյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
 
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նոր անդամներ՝ Կարեն Անդրեասյանը, Արտաշես Թումանյանը, Անահիտ Շիրինյանը: