Բացել լրահոսը Փակել լրահոսը
572318380_1149155907406622_6535217874079061391_n
A A
Սպորտ Պաշտոնական

Մեդալներ՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում

Հերթական մեդալները՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
 
🥈79 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը երկամարտի 338 կգ արդյունքով (150+188 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:
Պոկում վարժությունում Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրել է 145 կգ ու 150 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացնելով 185 կգ՝ Մկրտչյանը Եվրոպայի ռեկորդ է սահմանել: Այս վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է նաև 188 կգ կշռող ծանրաձողը և զբաղեցրել երկրորդ տեղը:
🥉Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը դարձել է հրում վարժության բրոնզե մեդալակիր՝ 182 կգ արդյունքով: