Բացել լրահոսը Փակել լրահոսը
573054895_1297930132364005_4789882407689215846_n
A A
Պաշտոնական

Մետաղական ինքնաշեն լարանում արգելափակված արջի քոթոթը տեղափոխվել է Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ահազանգ է ստացվել Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրի վարչական տարածքում ցանկապատում արգելափակված արջի քոթոթի վերաբերյալ։
 
 Տեսչական մարմնի աշխատակիցները մեկնել են նշված վայր, որտեղ մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված հայտնաբերել են մոտ 2 տարեկան արջի քոթոթ։ Տարածքի տեղազննման արդյունքում հայտնաբերվել է նաև 3 մետաղական ինքնաշեն լարան, որն առգրավվել է։
 
Քոթոթի մետաղական լարանից առաջացած վնասվածքները բուժելու և ապագայում նրան վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ վայրի կենդանին տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։
 
Նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։