A
A
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգությունը և «TRIPP» նախաձեռնության նշանակությունը
Աջակցիր «Ա1+»-ինոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ:
ԱԽ քարտուղարը հանդիպման առաջին մասում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում դրանց կարևորությունը:
Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին, ինչի շրջանակներում ծավալել է բովանդակալից քննարկում:
ՀՀ ԱԽ գրասենյակ