A
A
Երևանի բնակիչները Վայոց ձորում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ. ԲԸՏՄ
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ստացվել է ահազանգ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերված թռչնի ու կենդանու մսեղիքի վերաբերյալ։
Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում պարզվել է, որ Երևանի բնակիչներ Ս.Հ.-ն, Ա.Ա.-ն Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ։