Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդբոլիստուհիները սկսում են պատրաստվել

Սպորտ
ae59072bfc1ddaeb51a7475c59b5c157

Հանդբոլի Հայաստանի պարմանուհիների հավաքականը սեպտեմբերի 16-19-ը Բաթումիում կմասնակցի լողափնյա հանդբոլի միջազգային մրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:

Մրցումներին կմասնակցեն նաեւ Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքիայի այդ տարիքային ընտրանիները:

Մեր մինչեւ 18 տարեկան հանդբոլիստուհիները սկսել են նախապատրաստվել 2012 թ Եվրոպական առաջնությանը: Այդ նպատակով Հայաստանի պատանեկան հավաքականը կանցկացնի համատեղ ուսումնամարզական հավաք Վրաստանի պատանեկան հավաքականի հետ, ապա կմասնակցի Քութայիսում անցկացվող միջազգային մրցաշարին: