Բացել լրահոսը Փակել լրահոսը
572365037_1206884994798184_2962149520726630681_n
A A
Պաշտոնական

Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը

Այսօր` ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։