A
A
Կաշառք առաջարկած վարորդին պարեկները ներկայացրել են Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 23-ին ծառայություն իրականացնելիս` Վայոց ձորի մարզի պարեկները ժամը 9-ին Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցրել են «Ֆոտոն» մակնիշի մի բեռնատար, որի վարորդն ամրակապված չէր: Վարչարարություն չիրականացնելու համար 51-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։