Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԵՏԽ նիստում քննարկվել է ՀՀ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետի հարցը (տեսանյութ)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։

Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրեց, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։

Նշվեց նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։