Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ քահանա Ասատրյանն է. Փաշինյան (տեսանյութ)

«Այսօր ՀՀ-ում հոգևոր կայնքով ապրելու տեղ կա՛մ չկար, կա՛մ շատ դժվար էր գտնել, մեզ հայտնի պատճառներով։ Մի կողմից խոսում ենք արժեքահեն հանրություն ունենալու մասին, ինչի հետ համաձայն ենք և դա աներկբա է։ Մյուս կողմից, եթե հանրության արժեքների էպիկենտրոնը աղտոտված է, ինչպե՞ս է հնարավոր՝ դա տեղի ունեա»,- այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի վերաբերյալ վերջին իրադարձությունների մասին հարցին։

Փաշինյանի խոսքով՝ համոզվել է, որ Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով, ուզում է միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամն է։

«Հովհաննավանքը, ինչպես այլ հուշարձաններ, գտնվում են կառավարության հաշվեկշռում, մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Կարծում եմ՝ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, խարդավանքներ, «ֆեյքերեցների», թե «երեցֆեյքերի» խմբեր են գործում, կան բոլոր բարոյական և իրավական հիմքերը, որ այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը։ Տեր Արամին և նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որպեսզի նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, թե կարգալույծը (նկատի ունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին – խմբ․) չի կրող կարգալույծ անել որևէ քահանայի։ Ավելին, նա պահանջեց, որ կաթողիկոսն ինքը հանրության մի շարք հարցերի պատասխանի․ «Նա ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը՝ իր նման կարգալույծ խմբակի հետ»։

Անդրադառնալով եկեղեցի-կառավարություն առճակատման մասին պնդումներին՝ Փաշինյանը հայտարարեց, որ գործադիրը չի կարող եկեղեցու հետ կոնֆլիկտի մեջ լինել․ «Մենք կոնֆլիկտ ունենք Հայ Առաքելական եկեղեցին պղծողների հետ»։ Հավելեց՝ կիրակի Հովհաննավանքում է լինելու, Տեր Արամի ձեռքից հաղորդություն ընդունելու։

Մանրամասները՝ տեսանյութում։