A
A
Վաղարշապատի ավագանու ընտրություններին կմասնակցի 8 քաղաքական ուժ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները՝ նոյեմբերի 16-ին
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ինքնաբացարկ է ներկայացրել Վաղարշապատի (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու առաջիկա ընտրություններից։ Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բավարարել է կուսակցության դիմումը, հայտնում է ԿԸՀ-ն։
Գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝
-
«Հայրենիք» կուսակցությունը
-
«Հաղթանակ» դաշինքը («Առաջ» և ՀՅԴ կուսակցություններ)
-
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
-
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը
-
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը
-
«Ժառանգություն» կուսակցությունը
-
«Հանրապետություն» կուսակցությունը
-
«Համահայկական ճակատ» կուսակցությունը
Կուսակցությունների համարները որոշվելու են հոկտեմբերի 18-ին՝ վիճակահանությամբ։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։