Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, քանի որ կա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը, ըստ որի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պատրաստել է չափորոշիչներ։ Այդ չափորոշիչների համաձայն՝ նրա գործը եւ նրա նկատմամբ մեկնարկածը քաղաքական հետապնդում է»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ 

Նա նշեց, որ կարծում է, որ Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքը բացարձակապես կապ չունի իրողությունների հետ․ դա արվել է մի բանի համար, որ եւս 2 ամսով հնարավորություն ունենան կալանքը երկարացնելու։