Բացել լրահոսը Փակել լրահոսը
565655974_1108828818097133_7178453630136961583_n
A A
Պաշտոնական

Հայաստանում վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է «Ստրատուս» հիվանդության 70 դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են․

SARS-CoV-2 XFG-ի նոր տարբերակը, որը ստացել է ոչ պաշտոնական «Ստրատուս» անվանումը, առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում 2025 թվականի հունվարի 27-ին:
 
ℹ️2025 թվականի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»–ը նշանակեց որպես կորոնավիրուսի նոր տարբերակ, որը գտնվում է հսկողության տակ։
 
 «Ստրատուսը» հայտնաբերվել էր 38 երկրում, այդ թվում ՝ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում։ Այն հատկապես ակտիվ է Հարավարևելյան Ասիայում:
«Ստրատուս» շտամով առաջացած հիվանդության բնորոշ նշաններից մեկը ձայնի փոփոխությունն է` խռպոտություն:
 
Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ հոսպիտալացման, ծանր դեպքերը կենտրոնացած են խոցելի խմբերում (տարեցներ, ուղեկցող հիվանդություններ):
 
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հիվանդության 70 դեպք (հ.ց. 2.4 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (72 դեպք, հ.ց. 2.4 դեպք ըստ 100.000 բնակչության) նվազել է 2 դեպքով: