Բացել լրահոսը Փակել լրահոսը
պատվաստում
A A
Պաշտոնական

Սեզոնային գրիպի տարածման կանխարգելման ամենագործուն և արդյունավետ միջոցը պատվաստվելն է․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․

Աշնան սեզոնին բնորոշ նկատվում է սուր շնչառական վարակների աճ:
 
Սեզոնային գրիպի տարածման կանխարգելման ամենագործուն և արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Այս տարի սեպետեմբերի 8-ից պատվաստանյութը առկա է , թե´պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, թե´ շարժական կետում:
Մի´ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից, որը բավական ծանր է ընթանում հատկապես 6 ամսականից 5 տարեկան երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ:
 
Աշխատանքից բացակայելու խնդիր ունեցող անձանց համար պատրաստ ենք նաև 50 հոգու հավաքագրման պարագայում շարժական թիմի միջոցով կազմակերպել պատվաստումերը աշխատանքի վայրում:
Կազմակերպչական հարցերի համար կարող եք զանգել 012808083(2013):
Երեք կարևոր խորհուրդ գրիպից պաշտպանվելու համար.
✅Պատվաստվել
✅Հագնվել սեզոնին համապատասխան
✅Պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդ անձանց` նաև կրել դիմակ: