2018թ.ից ի վեր ՀՀ իշխանությունները ընտրություններ չեն կեղծել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀատված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից։
Ուրախ և հպարտ եմ ԵԽԽՎ–ին զեկուցել, որ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր իշխանությունը Հայաստանում որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի արել։
Այս ընթացքում տեղի են ունեցել երկու խորհրդարանական ընտրություններ և ՏԻՄ ընտրություններ Հայաստանի բոլոր համայնքներում, որոշ տեղերում նույնիսկ երկու անգամ։
2018 և 2021 թվականների համապետական խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող, ինչն, ըստ էության, մեր պատմության մեջ աննախադեպ էր։ ՏԻՄ որևէ ընտրության արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել․ մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն, ըստ էության, անհնար էր 2018 թվականի Հեղափոխությունից առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում