Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Սարգիս Ստեփանյանը՝ պարաբազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն (տեսանյութ)

Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 58 երկրի ներկայացուցիչներ, ինչը հաղթանակը դարձնում է առավել արժեքավոր։

Սարգիս Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, սեպտեմբերի 16-ին՝ մինչև 80 կգ քաշային կարգում, դարձա Աշխարհի չեմպիոն։

Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 58 երկրի ներկայացուցիչներ, ինչը հաղթանակը դարձնում է առավել արժեքավոր։ Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ: