Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փաշինյանը ծանոթացել է Երևանից Բերդ տանող կարճ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ)

Երևանից մինչև Բերդ հասնելու ընթացքը նոր ավտոճանապարհը կրճատում է շուրջ մեկ ժամով:

 

Վարչապետը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և Տավուշի մարզպետի հետ շրջել է Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի մի հատվածով, որտեղ, ըստ նախարարի, երկշերտ ասֆալտ է արվել, ճանապարհը ծայրից ծայր ստուգված է, անգամ ճաքեր չկան, չնայած այն հանգամանքին, որ եղանակային առումով Հանրապետության երկրորդ ամենախնդրահարույց ավտոճանապարհն է:

Նշվել է, որ տարածքում եղել է սողանքային հատված, որը բարդացրել է շինաշխատանքների հատվածը, սակայն ճանապարհը հիմնանորոգվել է 3 փուլով, գծանշումներն արվել են նախորդ տարի և նախկին 3,5 ժամվա փոխարեն արդեն բերդից մինչև Երևան և հակառակ ուղղությամբ կարելի է հասնել 2,5 ժամում: