Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դիտավորյալ են փչացվել սարքերը, որ լուծվի նաև Փաշինյանին պատասխանատվությունից ազատելու հարցը. Թաթոյան (տեսանյութ)

Երբ ճշմարտությունն ակնհայտ է, բայց մեղավորները չեն պատժվում՝ դա այլևս սխալ չէ, համակարգ է։ Եթե Սոնա Մնացականյանի ու իր չծնված երեխայի գործով ապացույցները ոչնչացվում են՝ ո՞վ է իրականում մեղավոր։ Այս մասին ասել է «Միասնության թեւեր» նախաձեռնության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Այսօր Սոնա Մնացականյանին եւ նրա չծնված երեխային մահվան հասցնելու 4-րդ տարելիցն է։ Արդյո՞ք դիտավորյալ են փչացվել այն ավտոշարասյան ռադիոկապի սարքերը, որը վթարի էր ենթարկել Սոնա Մնացականյանին ու որի հետևանքով Սոնան և նրա չծնված երեխան մահացան։ Այդ ռադիոկապի սարքերը մինչ օրս չեն ներկայացվել փորձաքննության, իսկ նրանց փորձաքննությունը կարևոր էր այդ սարքերի, որովհետև դրանք էին արձանագրել վթարի պահին ով ինչ է խոսել, ինչ հրահանգներ են տվել, ի՞նչ հրահանգներ է տվել կամ ինչպես է իրեն պահել Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք տվել է հրահանգներ, ի՞նչ է ասել այդ ընթացքում, ակնհայտ էր, որ այս սարքերը մեղավորների, մեղավորներին որոշելու հարցում սկզբունքային կարևորություն ունեն, և դրա համար ես այո, կարծում եմ դիտավորյալ են փչացվել ռադիոկապի սարքերը, որ լուծվի նաեւ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվությունից ազատելու հարցը»,- ասել է նա։