Բացել լրահոսը Փակել լրահոսը
683399617_1281083757498599_3057599960570312103_n
A A
Սպորտ

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալակիր է Եվրոպայի առաջնությունում:

Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության գերծանր քաշային ծանրորդների պայքարում Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 200 կգ ու 210 կգ: Այս ձևում նա ոսկե մեդալակիր է: Հրումում նա գլխավերևում պահեց 241 կգ: Այս վարժությունում նա կրկին առաջին տեղում է:

Երկամարտի 451 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության չեմպիոն է: