Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

🌤🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

ապրիլի 26-ից մայիսի 1-ը

🟫 Երևանում ապրիլի 26-ի երեկոյան, ապրիլի 27-29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի գիշերը, մայիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

🟫 Հանրապետության տարածքում ապրիլի 26-ի կեսօրից հետո, 27-30-ին և մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։