Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին խաղաղության համաձայնագրի հարցում միջնորդության համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը միջնորդելու համար:
Վարչապետն այս մասին գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Թրամփի՝ Truth Social հարթակում կատարած գրառմանը:
Once again thank you President @realDonaldTrump for brokering this historic agreement with Azerbaijan — something no one before achieved.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) September 17, 2025
Reaffirming my commitment to work on further institutionalization of peace & realization of TRIPP. https://t.co/42OTH6GmrQ
«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի հարցում միջնորդության համար, ինչը մինչ այդ ոչ ոքի չի հաջողվել։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և «Թրամփի ուղու» իրականացման ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը:
ԱՄՆ նախագահը գրառմամբ մեծ պատիվ էր համարել օգնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, միևնույն ժամանակ ընկերանալ երկու մեծ առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: «Սա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց ավելի կարևոր է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,–նշել էր Թրամփը: