A
A
Արմավիրում սննդային թունավորման դեպք է արձանագրվել.
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ սեպտեմբերի 08-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:
Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր Գարդեն», հանրային սննդի օբյեկտում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա:
Սննդային թունավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոն դիմած քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է:
Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մարզային բժշկական կենտրոնում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: