A
A
Երկրի օր՝ շաբաթօրյակ Հրազդանի կիրճում և պարգևատրումներ քաղաքապետարանի կողմից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանը «Գրին Գրին» էկոկենտրոն բնապահպանական կազմակերպության հետ համատեղ և ԱԶԲ-ի աջակցությամբ, Հրազդանի կիրճում անցկացրեց շաբաթօրյակ, որը նվիրված էր Երկրի օրվան։ Նախաձեռնության նպատակը ոչ միայն շրջակա միջավայրը մաքուր պահելն է, այլև աղբի տեսակավորումը, ինչը նպաստում է շրջակա միջավայրը պահպանելուն։
Միջոցառման ընթացքում նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրեց «Ակտիվ քաղաքացի» հարթակի մասնակից այն քաղաքացիներին, ովքեր իրենց ակտիվությունն են ցուցաբերել քաղաքային խնդիրների բարձրաձայնման և դրանց հետագա լուծման գործում։