Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Պետք է տեսնել, թե ինչպես դա կաշխատի. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված հայտարարությանը՝ այն անվանելով երկու երկրների սուվերեն իրավունք։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ է դիտարկել՝ ինչպես այն կգործի, ընդգծելով, որ խաղաղությունն ու համագործակցությունը մնում են Ռուսաստանի գլխավոր առաջնահերթությունները Հարավային Կովկասում։

Լավրովը նաև հայտնել է, որ Մոսկվան հույս ունի շուտով վերականգնել «3+3» ձևաչափով համագործակցությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ Իրանը սատարում է նախաձեռնությանը, Թուրքիան ու Ադրբեջանը եղել են դրա նախաձեռնողները, իսկ Վրաստանի համար «դուռը բաց է մնում»։

ՏԱՍՍ