Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Պաշտոնական

Չեղարկեցի իմ ներկայացուցիչների այցն Իսլամաբադ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի և գործարար Ջարեդ Քուշների այցը Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների համար։

«Ես հենց նոր չեղարկեցի իմ ներկայացուցիչների այցն Իսլամաբադ, Պակիստան, որպեսզի հանդիպեին իրանցիների հետ։ Չափազանց շատ ժամանակ է ծախսվում թռիչքների վրա, չափազանց շատ աշխատանք։

Ավելին, նրանց «ղեկավարության» ներսում կա հսկայական ներքին պայքար և խառնաշփոթ։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու, այդ թվում՝ իրենք։

Բացի այդ, մենք բոլոր քարտերը ձեռքում ունենք, իսկ նրանք՝ ոչ մեկը։ Եթե նրանք ուզում են խոսել, պարզապես պետք է զանգահարեն»,- գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial-ում։