Ամենամյա ծաղկահավաք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում
Աջակցիր «Ա1+»-ինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա վաղը՝ ապրիլի 26-ին, ժամը՝ 11:00-ից 19:00-ն, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում: Այն կազմակերպում է Արալեզ ՀԿ-ն: Այդ մասին հայտնում են Ցեղասպանության թանգարան ինստիտուտից։
«Արալեզ» բարեգործական ՀԿ-ն՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ, ամեն տարի կազմակերպում է «Ծաղկահավաք» ծրագիրը, որը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ եւ մոմ պատրաստելու համար։ Պարարտախառնուրդն օգտագործվում է հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում։