A
A
Արման Դիլանյանը պարգևատրվել է Ղազախստանի Սահմանադրության 30-ամյակի հուշամեդալով
Աջակցիր «Ա1+»-ինՂազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը պարգևատրվել է «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի» հոբելյանական հուշամեդալով։
Այս մասին հայտնում է ՀՀ Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժինը։
Պարգևատրումը կարևորում է հայ–ղազախական հարաբերությունների զարգացումը սահմանադրական արդարադատության ոլորտում և երկու երկրների բարձր մակարդակի համագործակցությունը։