Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ. Քննվում է խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Հակակոռուպցիոն դատարանի դիմաց։

Նրանք պահանջում են փոխել Սամվել Կարապետյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան՝ պնդելով, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշում է, որ հասարակությունը փոփոխությունների ակնկալիք ունի. «Հանրության մեծ մասը վստահ է, որ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պարագայում Հայաստանում կուժգնանա մեծ փոփոխությունների ալիքը»։

Ակցիան ընթանում է դատական նիստին զուգահեռ։

 Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար:

Նախորդ դատական նիստում գործարարի փաստաբանները միջնորդել են, որ դատարանն առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը։