Բացել լրահոսը Փակել լրահոսը
543503757_1372883348176157_4557103493339814675_n
A A
Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը 2 միավորով կպայքարի Նեպոմնյաշչիի հետ

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 3-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է 2731 վարկանիշ ունեցող Վլադիմիր Ֆեդոսեևին:
🇦🇲 Այսպիսով, Ռոբերտը 3 հնարավորից ունի 2 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի Յան Նեպոմնյաշչիի հետ:
🇦🇲 Գաբրիել Սարգսյանը ունի 1.5 միավոր՝ ոչ-ոքի խաղալով Հանս Մոկե Նիմանի, Շահրիար Մամեդյարովի և Սամուել Սևյանի հետ:
🤝 Հաջորդ խաղափուլում Գաբրիելը կմրցի Սամուել Շանկլանդի հետ:
♟️ Շանթ Սարգսյանը նույնպես ունի 1.5 միավոր:
♟️ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ունեն 1 միավոր:
♟️ Հայկը առաջին խաղափուլում ոչ-ոքի է խաղացել Լևոն Արոնյանի հետ, ով այժմ ունի 2 միավոր:
🇦🇲 Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 1.5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 1 միավոր։
🕑 4-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։
📌 Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/