A
A
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը և ՌԴ դեսպանը քննարկել են մի շարք միջպետական իրավական հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, դեսպան Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցերի:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը երկուստեք կարևորել են քննարկումների ու տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը: