A
A
ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները լուծարվեցին. Ադրբեջանի ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ նախարարների խորհուրդը այսօր որոշում է կայացրել Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցների գործունեությունը դադարեցնելու մասին, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հիշեցնելով, որ որոշման հիմքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ նամակն է։
Պաշտոնական Բաքուն նաեւ ընդգծում է, որ այդ որոշմամբ անվավեր են ճանաչվում ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։