Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capt76767ure
A A
Քաղաքականություն

Լիպարիտ Դրմեյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

Ազատություն ռ/կ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից:

Վարչապետ Փաշինյանը երեկ ճեպազրույցի ժամանակ պնդել էր՝ կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Ապա հայտարարել էր՝ հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։

«Չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Ընդհանրապես եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ», - ասել էր նա։

Վարչապետի ենթակայությամբ գործող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր՝ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է: