Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz մրցաշարի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի նախկին առաջատար, ներկայումս ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը շարունակում է հիացնել շախմատասերներին։
Լաս Վեգասում «Freestyle Chess» մրցաշարի հաղթանակից հետո, Արոնյանը նորից բարձրացավ պատվանդան՝ այս անգամ նվաճելով «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» ։
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Արոնյանը դարձավ մրցակիցների համար անհասանելի և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Արագ շախմատի 9 տուրերից հետո Արոնյանը 13/18 միավորով երկրորդն էր մրցաշարային աղյուսակում։
Կայծակնային շախմատի առաջին օրը նա վաստակեց 6/9 միավոր, իսկ երկրորդ օրը նույն հիանալի խաղը շարունակելով՝ ապահովեց հաղթանակը մրցաշարում՝ հավաքելով 23.5 միավոր և մրցակիցներին գերազանցելով 2.5 միավորով։
Այս հաջողության համար 42-ամյա գրոսմայստերը տուն է տանում 40 հազար ԱՄՆ դոլար մրցանակ։ Արոնյանը հերթական անգամ ապացուցում է, որ իր համար տարիքն ընդամենը թիվ է։