Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը մտավ 2-րդ փուլ

Սպորտ
24748dc1067fe7cbdb17641b5f8360f6

Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում 2:0 հաշվով հաղթեց կանանց աշխարհի չեմպիոն, չինուհի Հու Յիֆանին: Երկրորդ փուլում մեր շախմատիստը կհանդիպի Էմիլ Սուտովսկի (Իսրայել) եւ Եվգենի Վորոբյով (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:

Իսկ ահա մեր մյուս մասնակից, գրոսմայստեր Արման Փաշիկյանը, նույն հաշվով պարտվեց լեհ շախմատիստ Ռադոսլավ Վոյտաշեկին եւ ավարտեց ելույթները։