Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում․ ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հուլիսի 10-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքը, որի ավարտին հայտարարվեց նստացույցի մեկնարկ։
Խորհրդի անդամները նշեցին, որ մինչև հավաքի մեկնարկը ոստիկանություն են հրավիրվել երեք անդամներ՝ իրենց գործողությունների սահմանների շուրջ նախազգուշացում ստանալու։ Նրանք շեշտեցին, որ պատրաստ են գործել օրենքի շրջանակում։ Հանրահավաքը արտոնված էր, սակայն ոստիկանությունը համաձայնություն չի տվել երթի կամ վրանների տեղադրման հարցում։
Խորհրդի կողմից բարձրաձայնվել են նույն պահանջները, ինչ գարնանը ներկայացվել էին կառավարությանը՝ Արցախի հայության վերադարձի իրավունք, գերիների ազատ արձակում և սոցիալական ապահովություն։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շեշտել է՝ բնակարանային աջակցության ծրագրում դեռ լուրջ խնդիրներ կան, և փոքր ընտանիքներն իրենց տրամադրվող գումարներով տուն գնելու հնարավորություն չունեն։