Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Իրավիճակը՝ Մեղրու անցակետում (տեսանյութ)

Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին երրորդ օրն է արդեն՝ սահմանակից Մեղրու անցակետում ելումուտը սովորականից շատ է: Բեռնատարների առօրյա տեղաշարժին է գումարվել նաև մարդատարներինը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ ուղղված Թեհրանի ժողովրդին տարհանվելու վերաբերյալ, նպաստեց, որ իրանցիները, անվտանգությունից ելնելով, դուրս գան երկրից: Մեր նկարահանող խումբը այսօր աշխատել է Մեղրու անցակետում, խոսել Իրանի քաղաքացիների հետ:

Դուրս եկողների մեծ մասը երկքաղաքացիություն ունի և այս օրերին նախընտրում է ԱՄՆ, Գերմանիա և Ավստրիա մեկնել:

Մի մասը հանգստի նպատակով կամ հարազատներին տեսնելու էր ժամանակավոր եկել Իրան, նրանց մեջ էին նաև զբոսաշրջիկները, քանի որ այս պահին Իրանի հետ օդային սահմանը փակ է, ելումուտը ցամաքով է իրականացվում: Այս ամենին զուգահեռ քիչ չէին նաև տուն վերադարձողներրը: Անկախ օրեցօր թեժացող հակամարտությունից` իրանցիները նաև ծննդավայր են շտապում: Սեփական երկրում`հարազատների կողքին լինել ու հողը պաշտպանել, աղոթել, որ պատերազմն ավարտվի:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Թեհրանում ինտերնետի խնդիր կա, գումար չեն կարողանում կանխիկացնել, խանութները բաց են, բայց անցուդարձ չկա փողոցներում, պետական հիմնարկները փակ են, կրթականը ևս, օդային տագնապ այսօր ժամը 17-ի դրությամբ, չկար։

Սյունիք թվ